ՀՐԱԺԵՇՏ ՍԻՐԵԼՅԱՑ
ՀՐԱԺԵՇՏ ՍԻՐԵԼՅԱՑ
ԱՀԱ ԿԵՐԹԱՄ
Ահա’ կերթամ, սիրելի’ մայր, ազգիս համար մեռնելու,
Քաջ ընկերներով միասին բռնությունը ջնջելու,
Մի’ լար, մայր իմ, մ’ողբար, մա’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ և գիշեր աղոթե:
Ահա կերթամ, սիրելի’ քույր, նմատակս է բարի,
Չենք դիմանար, մենք գերի’ ենք իբր վեց հարյուր տարի:
Մի’ լար, քույր իմ, մ’ողբար, քու’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ և գիշեր աղորթե:
Ահա’ կերթամ, սիրելի’ հայր, մնաս բարյավ դու հիմա.
Այսքան ճնշման տակ է ընկած հայը – ինչպես դիմանա:
Մի’ լար, հայր իմ, մ’ողբար, հա’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ և գիշեր աղոթե:
Ահա կերթամ, սիրելի’ կին, քու արտասուք չհոսե,
Պատերազմի դաշտին վրա իմ ընկերը կսպասե:
Մի լար, կին դու, մ’ողբար, կի’ն դու, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ և գիշեր աղոթե:
Ո˜վ բարեկամք և ազգականք, թողեք մեզի, որ երթանք,
Պատերազմի դաշտին վրա վերքեր տանք ու ստանանք.
Մի’ լար, եղբայր մ’ողբար, եղբա’յր, վորադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ և գիշեր աղոթե:
Թե հաջողիմ, ողջ կդառնամ, այս ամենը կմոռանաս,
Թե պսակվիմ ես սուրբ մահով` օր մ’ալ անշուշտ, դու կգաս.
Մի’ լար, մայր իմ, մ’ողբար, մա’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ ու գիշեր աղոթե:
Գերեզմանիս քարին վրա, թափե արցունք, ով մայրիկ,
Թափե արցունք, ցանե ծաղիկ, երիտասարդ եմ մայրիկ,
Մի’ լար, մայր իմ, մ’ողբար, մա’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ ու գիշեր աղոթե:
Սեբաստիա երբ կերթայի երկու օրեն դառնայի,
Երկու օրս ալ կլլար տարի, ես քեզ շատ կարոտնայի,
Մի’ լար, մայր իմ, մ’ողբար, մա’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ ու գիշեր աղոթե:
Կելլեի լեռանը վրա, քար մը զարնեի գլխուս,
Իմ գլուխս եկած ձյուները Մասյաց գագաթն ալ չկա
Մի’ լար, մայր իմ, մ’ողբար, մա’յր իմ, վերադարձիս սպասե,
Ազգիս Հայոց ազատության տիվ ու գիշեր աղոթե:
Արդյոք այս մեր քաշածները վերջ պիտ գտնե ո˜վ Աստված,
Գուցե ողջ-ողջ պիտի տեսնեք ՀԱՅ դրոշակը պարզված:
Գառնիկ Սարգսյան – Հրաժեշտ սիրելյաց
Հովիկ Գրիգորյան – Հրաժեշտ սիրելյաց