ՀՐԱՅՐ ԴԺՈՂՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՐԱՅՐ ԴԺՈՂՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Սասուն գավառ, Սիմու լնջին,
Չկար նման Արմենակին,
Արմենակը իր խմբովը,
Հաշիվ կուտար թուրքաց զորքին:
Գևորգ Չաուշ հաստ ու կարճ էր,
Մոսինը ձեռքին հա կը խարջ էր,
Իր խմբովը մեջ միշտ առաջ էր,
Քուրտ պետերը շատ կ տանջեր:
Տաճկաց զորքը կը բարձրանար,
Մուրադ Փաշան կուրախանար,
Կասեր տղերք դուք բռնեք պար,
Ես կը ջարդեմ տաճկաց բանակ:
Տաճկաց զորքը թնդանոթով,
Հայ կտրիճներ մոսիններով,
Քաջ Անդրանիկ փայլուն սուրով
Թուրք կ ջարդեր հազարներով:
Առավոտյան արշալուսին,
Սուրհանդակներ նամակ բերին,
Խմբապետը բարևեցին,
Ու նամակը երկարեցին:
Կանչեք Փաշա Անդրանիկը,
Զարկին ընկեր Արմենակը,
Տարին Սասնո ժամին բակը,
Եղավ հայոց նահատակը:
Գառնիկ Սարգսյան — Արմենակին, Հայրենյաց սիրո համար
ԱՐՄԵՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է Սասունի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1891-94-ին` Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893)։ 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում` Անդրանիկ Օզանյանը և Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան։ 1896-ին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարնի բանտ. ազատվել է ընդհանուր ներմամբ։ Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1903-04-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904-ի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։