ՀՐԱՅՐ ՄԱՐՈՒԽՅԱՆ
ՀՐԱՅՐ ՄԱՐՈՒԽՅԱՆ
Հրեշտակի ոսկե թևերին քնած
Երկինք գնաց մեր ընկերը սրբացած
Եվ միացավ բյուր աստղերին երկնային
Ինչպես փարոս **** հայերին
Հազար ափսոս ընկեր Հրայր Մարուխյան
Մեր լավ ընկեր մեր սիրելի լավ ֆիդա
Քո փափագը կկատարենք անպայման
Սերունդները քեզ կհիշեն հավիտյան:
Հազար ափսոս ընկեր Հրայր Մարուխյան
Կուսակցական գործիչ, մտավորական
Քո փափագը կկատարենք անպայման
Սերունդները քեզ կհիշեն հավիտյան:
Կուսակցության նոր օրերի նավավար
Գործդ մաքուր, խիղճդ հստակ ու արդար
Ազգը պաշտող ու պաշտպանող մասիս սար
Ազնիվ Հրայր դու առաքյալ մեզ համար:
Հազար ափսոս ընկեր Հրայր Մարուխյան…..
Դաշնակցության անխոջ մարտիկ աննման
Հայացքներդ են հասել համայն հայության
Ավելի քան հարյուր տարվա պատմության
Կարմիր էջեր դու գրեցիր դու անմար:
Հազար ափսոս ընկեր Հրայր Մարուխյան…..
Դեպի երկիր նշանաբան ունեիր
Հայության նվեր Հայաստան կուզեիր
Ղարաբաղյան շարժումներին զորակից
Եվ հայ դատի ու զարթոնքի աջակից:
Հազար ափսոս ընկեր Հրայր Մարուխյան…..X 2
– Հրայր Մարուխյան
– Հրայր Մարուխյան