ՀԶՈՐ ԲԱՆԱԿ
ՀԶՈՐ ԲԱՆԱԿ
Սարի Ասլան Չաուշ Գևորգ,
Մուշն է պաշարել թուրքի զորք,
Կուզենա նա ջնջել հային,
Ուր է չկա քաջ ֆիդային:
Որ է չկա քաջ Հրայրը,
Սպաղանց քաջ Մակարը,
Տարոնի առյուծ Սմբատը,
Սեբաստացի քաջ Մուրադը:
Մշուշապատ Անդոկա սար,
Ֆիդայության որջը դառար,
Ազատության ձայն հնչեցրիր,
Թուրքի զորքին մեծ ջարդ տվիր:
Կեցցե հզոր մեր բանակը,
Քաջարի Դժողք Հրայրը,
Տարոնի առյուծ Սմբատը,
Սեբաստացի քաջ Մուրադը:
Հայոց քաջեր ոտքի ելեք,
Ֆիդայական խմբեր կազմեք,
Անկախության սուրբ դրոշի տակ,
գերված հայրենիքն ազատեք:
Հայոց հզոր մեր բանակով,
խումբ-խումբ կանցնինք Տաճկաստանով,
Թուրք-օսմանցուն մեծ ջարդ տալով,
հայրենի հողն ազատելով:
Արցախեն մինչև Մալաթիա,
Նետի պես սլացող Հայկյան,
Եռագույնի հովանու տակ,
Հասնինք Զեյթուն ու Կիլիկիա:
Հայոց հզոր մեր բանակով,
խումբ-խումբ կանցնինք Տաճկաստանով,
Թուրք-օսմանցուն մեծ ջարդ տալով,
հայրենի հողն ազատելով:
Ներսիկ Իսպիրյան – Հզոր բանակ