ՋԱՎԱԽՔ
Ջավախք
Կա մի տեղ որտեղ թողել եմ հորս, մորս, մանկությունս
Ու միայն այնտեղ եմ ես գտնում կորցրած երջանկությունս,
Թե մտնեմ լիճը Փարվանա, ծարավ սիրտս կզովանա,
Քեզ հազար պատիվ ու փառք, իմ Ջավախք:
Ուր որ էրթամ վերջը մեկ է քովդ կուգամ,
Որ պետք ըլնի քեզի համար արյուն կուտամ,
Էս քաղաքից կուզեմ փախչեմ, հետ գամ քովդ հողը պաչեմ,
Իմ Ջավախք, խմեմ պաղ ջուրդ, կարոտս առնեմ:
Հալալ ըլնի կերած կաթը Ջավախքի էն քաջերի,
Ովքեր իրենց կյանքը կուտան հանուն մեր հող ու ջրի,
Աբուլ լեռն է ձեզ հով արել, Թմուկ բերդն է ձեզ ուժ տվել,
Քեզ հազար պատիվ ու փառք, իմ Ջավախք:
Ուր որ էրթամ վերջը մեկ է քովդ կուգամ,
Որ պետք ըլնի քեզի համար արյուն կուտամ,
Էս քաղաքից կուզեմ փախչեմ, հետ գամ քովդ հողը պաչեմ,
Իմ Ջավախք, խմեմ պաղ ջուրդ, կարոտս առնեմ:
Թափառ վազող, լող վտակը,
Չուբար ….. անտառը
Ու Տերյանի երգն ու տաղը
Սրտիս մեջ են հավիտյան:
Ուր որ էրթամ վերջը մեկ է քովդ կուգամ,
Որ պետք ըլնի քեզի համար արյուն կուտամ,
Էս քաղաքից կուզեմ փախչեմ, հետ գամ քովդ հողը պաչեմ,
Իմ Ջավախք, խմեմ պաղ ջուրդ, կարոտս առնեմ:
ջավախք