Ջիվանու օր. տուն-թանգարանի հուշային հատվածի բացում
Անվանումը`Ջիվանու օր. տուն-թանգարանի հուշային հատվածի բացում
Ժամը` օգոստոսի 27, 10:00-17:00
Վայրը` Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի օգոստոսի 27-ին Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով կնշվի Ջիվանիական օրը, որի շրջանակներում կկատարվի Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը:
Մասնակցելով միջոցառմանը՝ Դուք ոչ միայն կծանոթանաք 19-20-դդ հայկական ավանդական բնակարանի առանձնահատկություններին և կվայելեք ժողովրդական նվագարանների կենդանի կատարումներ և հիանալի աշուղական երգեր, այլ նաև բացառիկ հնարավորություն կունենաք վայրկյանների ընթացքում տեղափոխվել 19-րդ դարի հայկական իրականություն և անմիջապես մասնակից լինել հայկական ավանդական կենցաղին:
Առանց գաղտնիքները բացելու ներկայացնենք հակիրճ օրակարգը՝
Ծ Ր Ա Գ Ի Ր
10:00 – Սուրբ պատարագ Կարծախի Սուրբ
Հովհաննու Կարապետ եկեղեցում
12:00 – Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի
բացման հանդիսավոր արարողություն
13:00 – Համերգային ծրագիր
14:00- Ջիվանու նկարներով «street art» ավազանկարչություն և
նկարների բարեգործական վաճառք
15:00 – Հյուրասիրություն
Բաց մի´ թողեք հայության և, հատկապես, ջավախքցիների մշակութային կյանքի համար կարևոր այս միջոցառմանը մասնակցելու և Ջավախքը՝ իր ողջ գունապնակով ու ձայնադարանով վայելելու հնարավորությունը:
Գրկաբաց Կարծախը անհամբեր գեզաթ կենե ձեզի! 😉
Հարցերի դեպքում կարող եք դիմել
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ
Հասցե` ք. Երևան,
Խորենացի 15 («Էլիտ Պլազա»), հարկ` 1
Կայք՝ www.jah.am
Էլ. հասցե` [email protected]
Հեռախոս` +374 (10) 52 20 26
Միջոցառման էջը facebook-ում