ԿԵՆԱՑ ՀԱՅԵՐԻ
ԿԵՆԱՑ ՀԱՅԵՐԻ
Հայեր ենք, մենք հայեր ենք,
Ապրում ենք մենք տարբեր տեղեր:
Որտեղ էլ մենք ապրում ենք,
Հիշում ենք, որ հայ ենք ծնվել:
Հիշում ենք որ հայեր ենք,
Հիշում ենք արմատները մեր:
Աշխարհում ուր էլ լինենք,
Ուզում ենք հայ լինել:
Դե խմենք, ընկերներ,
Կենացը մեր ազգի,
Որտեղ մի լավ մարդ կա՝
Կենացը լինի:
Իր ազգը ով սիրի,
Այլոց էլ կսիրի,
Թող բոլոր լավ ազգերի
Կենացը լինի:
Աշխարհը շատ լարված է,
Ազգերը թող իրար հարգեն:
Մեր ազգը միշտ հարգել է,
Թող մարդիկ մեզ հանգիստ թողնեն:
Հայերս միշտ ուզել ենք,
Որ կյանքը միշտ լինի արդար:
Աշխարհում շատ ենք տխրել,
Մի քիչ էլ թող ժպտանք:
Դե խմենք, ընկերներ,
Կենացը մեր ազգի,
Որտեղ մի լավ մարդ կա՝
Կենացը լինի:
Իր ազգը ով սիրի,
Այլոց էլ կսիրի,
Թող բոլոր լավ ազգերի
Կենացը լինի:
Համլետ Գևորգյան – Կենաց հայերի
Անհայտ կատարող – Կենաց երգ