ԿՐԿԻՆ ՈՏՔԻ
ԿՐԿԻՆ ՈՏՔԻ
Հեղինակ՝ Պարույր Հայրիկյան
Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Քայլենք գալիք դարերն ի վեր, դարերն ի վեր,
Պարզենք դրոշ Հայոց փառքի, Հայոց փառքի,
Որպես զինվոր անհաղթ հոգու և կուռ կամքի:
Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Մեր սերը սուրբ, ոգին անպարտ և աներեր,
Կանչում է մեզ, կոչում մարտի, կոչում մարտի,
Որ Հայաստան երկիրն հզոր հավերժ ապրի:
Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Հավերժ է, կա Հայոց ոգին, սուրբ սերը մեր,
Պայքարն է լոկ վճիռը մեր, վճիռը մեր,
Եվ այդ կռվում մենք անվարան ու անվեհեր:
Մեր մեջ է նա, արարչաստեղծ հայոց սրտում,
Խորհուրդը մեծ ճշմարտության անհուն բարու,
Աստված մեզ հետ է և օրհնյալ է մեր ուղին,
Եվ կհաղթենք, որքան էլ նենգ է թշնամին: