ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻՆ
ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻՆ
Խոսք և երժ. Ներսիկ Իսպիրյան
Լեռան լանջին խոր նիրհում են ֆիդայիներ հավիտյան,
Ազատ քնել միշտ սիրում են զավակները հայության,
Եկեք գնանք հայ աղջիկներ հասնինք ենտեղ Սիմ լեռան,
Ազգի պաշտպան ֆիդայիններ մեզի համար զոհ դառան:
Հասնինք քաջանց սուրբ գերեզման, թափինք արցունք աչքերից,
Մեր հայրենյաց հողին պաշտպան զրկվեցանք քաջերից,
Ահա հասանք հայ օրիորդներ երգինք մեղմիկ միասին,
Թափենք արցունք, դնենք ծաղիկ նահատակած սուրբ շիրիմին:
Հյուսենք պսակ իրենց գլխին վարդ, մանուշակ, մեխակից,
Երդվենք նրանց հիշատակին չվախենանք տանջիկից,
Մեզի համար զոհ գնացին Թաթուլի պես վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին ազատության մարտիկներ:
Մեզի համար զոհ գնացին Սիմոնի պես պես վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին ազատության մարտիկներ:
Մեզի համար զոհ գնացին Վիգենի պես պես վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին ազատության մարտիկներ:
Մեզի համար զոհ գնացին Հայոց ազգի վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին ազատության մարտիկներ:
Անտուան Պեզտճյան – Լեռան լանջին
Արև երգչախումբ – Լեռան լանջին
Ավո Աշջյան – Լեռան
Ֆլորա Մարտիրոսյան – Լեռան լանջին
Գառնիկ Սարգսյան — Լեռան լանջին
Գառնիկ Սարգսյան – Լեռան լանջին
Գործիքային – Լեռան լանջին
Անհայտ կատարող – Լեռան լանջին
Մարալիկ – Լեռան լանջին
Ներսիկ Իսպիրյան – Լեռան լանջին
Ռուզան Փամբուկչյան – Լեռան լանջին
Սահակ Սիսլյան – Լեռան լանջին
Սամվել Կարապետյան – Լեռան լանջին
Եփրեմ – Լեռան լանջին
Լեռան լանջին
Երգը նվիրվում է արցախում ընկած բոլոր հայորդիներին, հանձինս
Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Աչիկգյոզյանի
1991թ. ապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայկական բնակչության զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Օղակ» («Кольцо») անվանումը։ Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի կերպով արտաքսվեցին։
Այդ օրերին Արցախի ինքնապաշտպանության ղեկավարներ Թաթուլ Կրպեյանը (Հայաստանի ազգային հերոս՝ հետմահու), Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ) զոհվեցին անհավասար կռվում:
Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլը հաճախ էր կրկնում, թե Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլն ասել է.
–Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…
Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Համալսարանի առաջին կուրսում միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Նա նաև «Միացում» կազմակերպության անդամ էր, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն:
1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնել է Լեռնային Ղարաբաղ…
Սիմոն Աչիկգյոզյանը մտավորական էր, գիտնական, ապա՝ հրամանատար։ Ծնվել է 1939թ. փետրվարի 6–ին՝ Ռումինիայում։
1991թ. մարտի 17–ին Սիմոնը «Արաբո» ջոկատի հետ մեկնեց Արցախ և ստանձնեց Մարտունաշենի հրամանատարությունը։ Գետաշենում Թաթուլն էր, Մարտունաշենում՝ Սիմոնը։
–Ես չեմ ուզում մեռնել անկողնու մեջ։ Երազանքս է զենքը ձեռքիս հայրենիքիս ազատության, անկախության համար թուրքի դեմ կռվելիս զոհվել…
«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին:
Ազատամարտիկի հիշատակի օրվան նվիրված հուշ-երեկոն երգչուհի Գայանե Ներսիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուլիսի 2-ին` Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Ներկաները դիտեցին «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի` Աչիկգյոզյանին նվիրված ֆիլմը, լսեցին ընկերների եւ հարազատների պատմածները նրա մասին, նաեւ` ունկնդրեցին ժողովրդական-հայրենասիրական, գուսանական, հոգեւոր այն երգերը, որոնք ազատամարտիկը կատարում էր թե՛ որ Վիրապի վանքում` «Նարեկ» արական երգչախմբի կազմում, թե՛ պատերազմի դաշտում:
Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել էր Ռումինիայի Գալաց քաղաքում, նրա տոհմական բնօրրանը Արեւմտյան Հայաստանն էր: Հայրը` Հովհաննեսը, Եղեռնից հրաշքով էր փրկվել. նրա 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհվել էին Դեր-Զորի անապատում: 1964թ. Հովհաննեսի ընտանիքը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, որտեղ Սիմոնը ավարտեց դպրոցն ու ընդունվեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ:
«1960 թ ավարտեց համալսարանը եւ ընդունվեց ՀԽԱՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ` աշխատելու: Օգտակար հանածոների բաժնի ավագ գիտաշխատող էր, աշխատեց կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղվեց հանրապետության գունավոր եւ ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ, շուրջ 20 տարի ուսումնասիրեց Զանգեզուրի հանքավայրերը: Ընկերների հետ կազմեց մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի երկրաբանական եւ կանխատեսումային քարտեզներ, որոնք այսօր օգտագործվում են տարբեր երկրաբանների կողմից, ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ էր: Սակայն մեզ հիացնում էր ոչ միայն նրա գիտական տաղանդը, այլեւ` մարդկային որակները»,-ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ռաֆայել Մելքոնյանը: Նա նշեց, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Սիմոնը աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:
1989 թ. Սիմոն Աչիկգյոզյանն արդեն «Արաբո» կամավորական ջոկատում էր, որին անդամագրվեց որդու` Հովհաննեսի հետ. «Ես ամեն ինչում փորձում էի նմանվել հորս, նույնիսկ երկրաբան դարձա` հետեւելով նրա օրինակին: Նա ինձ վստահում էր, անգամ դպրոցական տարիքում նրա հետ հաղթահարում էի ցանկացած երկրաբանական երթուղի: Ուստի բնական էր, որ միասին ներկայացանք ՀԱԲ ու անդամագրվեցինք սահմանների պաշտպանության գործին»,- պատմում է որդին:
Սակայն որդու եւ հոր ճանապարհները բաժանվեցին, երբ վերջինս որոշում կայացրեց ստանձնել Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը: Մարտունաշենում կռիվն անխուսափելի դարձավ. 1991թ.-ի խորհրդային բանակը ադրբեջանական օմօնի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի եւ Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնելու ոչ միայն գյուղերը` այլեւ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս Սիմոն Աչիկգյոզյանը զոհվեց: Ազատամարտի վետերանների «Արաբո» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Արաբո» ջոկատի ենթահրամանատար Կարեն Ղազարյանն ասում է` վիրավոր հրամանատարը կփրկվեր, եթե համաձայներ, որ իրեն էլ մյուս վիրավորի հետ հանեինք կրակի տակից:
«Ես թշնամուն կպահեմ, մինչեւ վիրավորին հանեք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել «Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել» երգը: «Քիչ քաջեր կան, որ իրենց կյանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգյոզյանը»,-նշում է Կարեն Ղազարյանը, ապա ավելացնում, որ մինչ մահը Սիմոնը հասցրել էր գյուղի բնակչությանը հեռացնել մոտակա անտառներ. «Միայն չհասցրեց իմանալ, որ փրկված վիրավոր զինվորը իր սանն էր` արթիկցի Մկրտիչը»:
Կ.Ղազարյանի խոսքով` իրենք Ս. Աչիկգյոզյանին հարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով`