ԼՍԵՔ ՈՐԴԻՔ
ԼՍԵՔ ՈՐԴԻՔ
Հայոց աշխարհ տանջված գրեր հայատառ
Հայոց աշխարհ սիրված գրեր մեծատառ
Հանդ ու չոլեր քար քար քար
Ժայռ ու ծերպեր խորան դուռներ
Գետեր փոքր, լավաշ, հանդեր
Իմ ժողովուրդ բազմաչարչար
Լաց ու կոծից դարձել ես չար
Բաց վերքերից քո արնածոր
Միշտ է ծորում անդունդ ու ձոր
Կրկներգ
Լսեք որդիք հայազգի երկրներում այլազգի
Հողը տերով կծաղկի, կրնկի տակ կհեծի
Քո սուրբ հողը կապկպած, կարոտած
Դեռ սպասում է կրակի տակ անաստված
Նա հեծում է հանդ ու չոլեր, ժայռ ու ծերպեր, խորան դուռներ
Գետեր փոքր, լավաշ, հանդեր
Քո որդիքը ցիրուցան քո կարոտից չորացան
Օտար հողում խորթ զավակ ինչպես ծովում ծակ նավակ
Կրկներգ
Դարձեք հայեր մոլեռանդ միավորեք ջանք եռանդ
Հողը մայր է ձեզ ծնած, ձեզ հույս տված մեծացրած
Կրկներգ
Սրբուհի Քեքեջյան – Լսեք որդիք