ՄԱԶՄԱՆՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՄԱԶՄԱՆՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մազմանովը գրեց Ղասըմ բէկ փաշին,
Իմ նամակս տարէք յանձնէք Արտաշին,
Թող մեր Կարսը ազատեն շների փաշին,
Թէ չէ ես կը սպաննեմ թուրքին պին պաշին։
Ղասըմ բէկ փաշին էլ գրեց մի հրաման,
Չեմ կատարի ես ձեզ ոչ մէկ մի պայման,
Եօթը հազար հեծեալ զօրքեր ունեմ ես,
Ես կ՚ազատեմ Կարսը, Կ՚անցնեմ Արտահան։
Մազմանովը տեսաւ Կարսի վտանգը,
Նա իր ճէպից հանեց ատրճանակը,
Մազմանովը տեսաւ որ նա քայքայուեց,
Իր հայոց պայմանն էլ թուրքին դուրս հանեց։
Նա իր ճէպից հանեց ատրճանակը,
Թուրքերուն զոհ տուեց ճահիլ հասակը.
Մազմանով բերին Կարս հայաստանցիք,
Ա՜խ, անաստուած հայեր թողին գնացին։
Դու՛ք ջան ջիկէր հայեր, բոլորդ միացէք,
Մազմանովին դիակը թուրքին մի թողնէք,
Ա՜խ, անաստուած հայեր բոլորդ միացէք,
Մազմանովին դիակը թուրքին մի թողնէք։
Շահե Սեկայան – Մազմանովը