Արսեն Գրիգորյան
Արսեն Գրիգորյան – Մրրո
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 7-ին, Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Ուսանել է տեղի հայկական վեցամյա դպրոցում, ապա` Սիրիայի պետական դպրոցում: 1987թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1988-93թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: 1998թ. ավարտել է նաև նույն բաժնի ասպիրանտուրան: 1988թ-ից աշակերտել է նաև Հայրիկ Մուրադյանին և երգել «Ակունք» ազգագրական երգի և պարի համույթում: 1998թ. թողարկել է առաջին «Մրրո» ձայնասկավառակը, որը 2009թ. վերաթողարկել է: Տեսահոլովակներ է նկարահանել Սանդի «Խիո-Խանե», Գուսան Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր», Գուսան Հավասու «Յարը մարդու յարա կուտա», Գուսան Շերամի «Մեջս կյանք չմնաց» երգերի հիման վրա: 2004թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Նույն թվականին հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչներից կազմված խումբը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: 2011թ. հիմնել է «Մրրո» նվագախմբը, որի հետ կրկին ունեցել է համերգային շրջագայություններ: 2015թ. թողարկել է «Արծիվ սլացիր» ձայնասկավառակը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ամենամյա մրցանակաբաշխություններում` «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ», «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» և այլն: Պարգևատրվել մի շարք մեդալներով` «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ», «Վարդան Մամիկոնյան» և այլն: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Զարթիր լաո
Համազասպ ջան մի աշխարհ սեր է ապրում քո մեջ, աչքերումդ՝ անսահման բարություն, հոգումդ՝ թռիչք, որը տալիս ես ու տարածում: Օրհնվի այն օրը, որ դու ծնվեցիր: Քո մարդ տեսակի մասին ԳՈՌԱԼ Է պետք: Դու բացառիկ ես:
Իմ հայրենանվեր ընկեր՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ՜