ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ
ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ
Հեղինակ` Գուսան Հայկազուն
Դու Բեքայի դաշտավայրում
Մի հայակերտ բուրաստան,
Դու աննման դրախտավայր,
Դու մի փոքրիկ Հայաստան,
Սուրբ օջախ ես դու մեզ համար,
Մեր աչքի լույս, մեր Այնջար:
Կրկներգ`
Մուսա լեռան զավակներն ենք
Ամեն մեկս մեր հերթին,
Պիտ պայքարենք, որ ծածանվի
Մուսա լեռան գագաթին
Մեր Կիլիկիո Արքայական
Դրոշները սրբազան:
Հերոսական Մուսա լեռան
Զավակները քաջարի,
Կերտեցինք նոր բեղուն կյանքը
Արծվաբույն մեր Այնջարի,
Մենք ենք ներկան ու ապագան
Մեր հայաշեն օրրանի:
Պիտ պատասխան տա թշնամին
Եղեռնագործ մեղքերին,
Տեր կդառնանք բոլոր կորցրած
Մեր պատմական հողերին,
Թմբուկ զարկենք, «դապկե»-ն պարենք
Մուսա լեռան գագաթին:
Ուր էլ լինենք, միևնույն է,
Հայկազուն ենք իսկական,
Պահպանվել է մեր մարտական
Ուժն ու ոգին առնական,
Մեր երգերն են վրեժի կոչ,
Պարերը մեր` հաղթական:
Անհայտ կատարող – Մուսալեռան զավակներն ենք