ՕԴԱՆԱՎ ԵԿԱՎ
ՕԴԱՆԱՎ ԵԿԱՎ
Օդանավ եկավ մեծ ավետիսով,
Մեր սրտեր լեցվան ուրախ հույսերով,
Թափառին բոլոր մանուկներն անզեն,
Անոնք ոգևոր թուրք ջարդել կուզեն:
Եղբայրներ շտապով նամակ գրեցին,
«Կռվեցե́ք, եղբայրք, կհասնինք»,-ըսին,
Սակայն ի̉նչ խաբկանք, օրերնիս անցան,
Հազար հոգիեն ոչ մին չերևցան:
Կռվիլ կամ մեռնիլ՝ վճռեց հաճընցին,
-Գրավենք, – ըսին, – թեկուզ առանձին,
Գրավենք, – ըսին, – թնդանոթն ահեղ,
Թող հաղթանակը տանինք փառահեղ: