ՔԱՅԼԵՐԳ ՔԱՋԱՑ
ՔԱՅԼԵՐԳ ՀԱՅ ԲԱՆԱԿԻ
կամ
ՔԱՅԼԵՐԳ ՔԱՋԱՑ…
խոսք` Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյանի,
երաժշտությունը` Դավիթ Ամալյանի
1992թ. մայիսի 8-9…
Արմէն Ցեղի վես որդիներ,
Մեր քաջ հայրենյաց
Հայ մեծաց մեծ Հայկն է մղել
Մարտն առաջին ազատության
կրկներգ
Հայոց լեռներն ուժ են տալիս
Մեր քաջ որդոց Հայաստանյաց,
Արմեն ցեղի առյո՛ւծ բանակ,
Հապո՛ն առաջ ի հաղթանակ…
Հայք միացյալ կերտող հայի
Արամ Քաջի սերունդն ենք Մենք,
Արեաց Արքայ Վեհ Տիգրանի
Արծիվ դրոշը պիտ ծածանենք
կրկներգ
Սրենք հայերն մեր սուրն հայրենյաց
Շիրմաքարին հերոս Նժդեհի,
Եվ բթացրեք թուրը պողպատյա
Պարանոցին մեր թշնամյաց:
Հանենք հայեր մեր փարոս վառ հոգին
Պայքարի շնչով թուրն վեր պահած
Տանենք փառքը մեր սուրբ նախնյաց
Քայլենք ճամփով առ լույս հավետ:
կրկներգ
Մկրտիչ Մկրտչյան — Քայլերգ Քաջաց
Երգի բնօրինակը
Արմէն Ցեղի վես որդիներ,
Հպարտ որդիք Հայաստանյայց,
Ազատութեան Մարտն անդրանիկ
Մեր նահապետ Հա՛յկն է տվել:
Կրկներգ՝
Լեռներն Հայոց Ո՛ւժ են տալիս
Զաւակներին Հայաստանեայց,
Արմէն Ցեղի առի՛ւծ բանակ,
Հապ Օ՛ն Առաջ, Դէպ Յաղթանակ:
Միացեալ հայք Կերտող Հայի՝
Արամ Քաջի սերունդն ենք Մենք,
Արեաց Արքայ Վեհ Տիգրանի
Արծուակիր Դրօշը ծածանենք:
Կրկներգ
Հանենք հայեր մեր փարոս վառ հոգին
Պայքարի շնչով թուրն վեր պահած
Տանենք փառքը մեր սուրբ նախնյաց
Քայլենք ճամփով առ լույս հավետ:
Կրկներգ
Դաւիթբեկեան ուժտով ուխտեալ,
և Նժդեհեան Պատգամով վեհ,
Գրո՛հ դէպի թշնամին ժանտ,
Յառա՜ջ դէպի յաղթանակներ:
Կրկներգ
Սասնա Դաւթի Թուր Կեծակին
Յաւերժ յսկի Երկիրն Հայոց
Եւ թէ Թո՛ւրն այդ դրուի պատեան՝
ապա՝ միայն Յաղթնակա՛ծ…
Կրկներգ