Դավիթ Ամալյան
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ
Դավիթ Վարդանի Ամալյան (1974, փետրվարի 1, Երևան), հայ երգիչ, երգահան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011)։
Հեղինակած երգերի շարքին են պատկանում «Ցուլի հիշատակին», «Վարդան», «Ճախրիր, իմ արծիվ», «Քայլերգ քաջաց» երգերը
1990 թվականին ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը։ 1982-1989 թվականներին սովորել է Ա. Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, 1990-1993 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում, 1993-1998 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում։
1990-1994 թվականներին մասնակցել է արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև՝ 5-րդ բրիգադի զորամիավորումներում։ Երկրապահ կամավորական միության անդամ է։ 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին։
2004 թվականին թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը։ 2004-2011 թվականներին ունեցել է 4 հեղինակային մենահամերգ։ Հեղինակել է շուրջ 60 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։ 2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր՝ «Արծվաբույն» խորագրով պիեսը՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին:
Բարև Ձեզ: Ողջունելի են կայքը ստեղծողների հիանալի մտահղացումն ու այս նախաձեռնությունը:
Բարև Ձեզ: Հոգաչափ շնորհակալ ենք Ձեր անկեղծ կարծիքի ու գնահականի համար: