ՔԵԼԵ ԼԱՈ
ՔԵԼԵ ԼԱՈ
Իմցի լաո քնից, հելիր բալիկ ջան,
Հելի լաո երթանք, էրթանք մըր Էրգիր,
Իմալ մոռնանք մըր պապական Մուշն ու Վան,
Դը հելի լաո երթանք մըր Էրգիր:
Իմալ մոռնանք Խնուս, Ալաշկերդն էլ հետ,
Փնջալու Բուլանուխ ու մեր Մուրադ գետ,
Չնգրվա ջրից փարչ մը ջուր վերունք մեր հետ,
Դե հելի լաո հելի, էրթանք մըր Էրգիր:
Առանց Էրգիր լաո, մենք իմալ մնանք,
Էրթանք մըր աղբրներուն մենք լե միանանք,
Տարոնցոց հարգանքն ու պատիվ չմոռանանք,
Դե հելի լաո երթանք մըր Էրգիր:
Վաթանից աղավնի բեր բարի լուրեր,
Հույս կա որ կբացվի Սասունի դռներ,
Մայր Էրգիրը մեզ կնդունի անարգել,
Դը հելի լաո, հելի երթանք մըր Էրգիր: