ՍԱՍՈՒՆԻ ԵՐԳ
ՍԱՍՈՒՆԻ ԵՐԳ
Ծագե´ արշալույս, ծագե´ արուսյակ,
Ծագե´ մեր վրա, չլինի կորուստ:
Թուրքն հարձակեցավ բազում զորքերով,
Սասուն լցվեցավ լաց ու կոծերով:
Ոմանք կիսամեռ ինկած կմարին,
Օգնութեան համար երկինք կնային,
Ո~վ Սասուն, Սասո´ւն ավերակ դարձար,
Հայկազանց սիրույն անմեղ զոհուեցար:
Օգնեցէք մեզի Արմենյան քաջեր,
Դիակներ լեցվն Սասունի դաշտեր:
Երբ օգնեն մեզի հզոր ձեռքերը,
Շուտով կը հաղթենք վատթար թուրքերը:
Ինչու՞ կը ննջես իմ սիրուն գառնուկ ,
Արեամբ կը լողան Սասունի մանկունք :
Շատ երիտասարդք ի զուր զոհ գացին,
Անին ալ մոռցան, Սասունը լացին:
Երբեք չի մարիր վատ քուրդին կիրքը,
Տոմար թող անցնի Սասունի դեպքը: