ՇԱՀՈՒՄՅԱՆ
ՇԱՀՈՒՄՅԱՆ
Հեղինակ` Գուսան Հայկազուն
Դրախտավայր ես, քաջերի ոստան,
Լեռներով պատված չքնաղ բուրաստան,
Համոզված եղի՛ր, մինչև չազատվես,
Քաջերդ սուրը չեն դնի պատյան:
Քեզ նման չքնաղ լեռնաշխարհ չկա,
Արցախը փրկվեց, քո հերթն էլ կգա,
Քո քաջ Շահենի շիրիմը վկա՝
Շահումյան, քեզ պես աշխարհում չկա:
Որդիքդ համառ կռիվ տվեցին,
Անթիվ, անհամար զրկանք կրեցին,
Դիմացան՝ ինչքան վայել էր քաջին
Փառք որդիներիդ, չքնաղ Շահումյան:
Քեզ նման չքնաղ լեռնաշխարհ չկա,
Արցախը փրկվեց, քո հերթն էլ կգա,
Քո քաջ Շահենի շիրիմը վկա՝
Շահումյան, քեզ պես աշխարհում չկա:
Շուշան Պետրոսյան – Շահումյան