ՇՈՒՇԻ
ՇՈՒՇԻ
Երգդ վիրավոր, վերքդ բյուրավոր,
Մայրդ սգավոր, հայրենիք:
Երկինքդ ամպած, որդիքդ ընկած,
Բախտդ խռոված, հայրենիք:
Կրկ.
Դու պատռիր դեմքիդ քողը մշուշի,
Դու երկնքի դուռ, իմ չքնաղ Շուշի:
Պատռեցիր դեմքիդ քողը մշուշի
Դու երկնքի դուռ, իմ չքնաղ Շուշի:
Քաջերդ անպարտ լեռներիդ ձուլված
Կայծակ են շանթում, հայրենիք:
Բերդերդ կանգուն, վանքերդ արթուն
Մեր հավերժող տուն, հայրենիք:
Կրկ.
Դու պատռիր դեմքիդ քողը մշուշի,
Դու երկնքի դուռ, իմ չքնաղ Շուշի:
Պատռեցիր դեմքիդ քողը մշուշի
Դու երկնքի դուռ, իմ չքնաղ Շուշի:
Ծփում է արտդ, բացվել է վարդդ,
Կորելէ դարդդ, հայրենիք:
Աչքդ ցամաք է, ծիլդ ծաղկուն է,
Դու ոստան հայոց, հայրենիք:
Կրկ.
Դու պատռիր դեմքիդ քողը մշուշի,
Դու երկնքի դուռ, իմ չքնաղ Շուշի:
Պատռեցիր դեմքիդ քողը մշուշի
Դու երկնքի դուռ, իմ չքնաղ Շուշի:
Սամվել Երանյան – Շուշի