ԹԱՂՈՒՄ ՔԱՋՈՐԴՈՒՆ
ԹԱՂՈՒՄ ՔԱՋՈՐԴՈՒՆ
Ոչ փող զարկինք, ոչ արձագանք լեռնասույզ,
Սարե ի սար չարաշշուկ տարին լուր,
ՈՒ չերգեցինք ողբոց երգեր սրտահույզ,
Երբ պատանվույն բացին մռայլ փոսին դուռ:
Գիշերական մունջ ստվերներ շուրջը կայն,
Երբ հրացանի կոթով զհող փորեցինք,
Լուսին միայն դողդոջ շողար մեր գլխին,
Սուգ էր պատել զդաշտ, բլուր և երկինք,
Պետք չեր դագաղ և ոչ ճերմակ պարանքներ,
Որով գոցվեր ազատորդի Զեյթունցին,
Նա հետ մարտին կարծես հոգնած կը հանգչեր
ՈՒ վերարկուն կարմիր, բավեր յուր անձին:
Բայց երբ գլուխն ի բարձ դրինք հողաշեն,
Տեսանք զգեղ ճակտին ու վերքն պայծառ,
Ով պատանյակ ըսինք ամենքս մեկ բերնեն,
Վասն հայրենյաց մեռար դու շատ ապրեցար:
Գնա զրուցե հայկազարմից մեծ ոգվուց,
Որ կան այստեղ ազատ ու քաջ դեռ հայեր,
Որոնք ի բյուր պատերազմաց թեպետ խոց
Մեջ ամպրոպաց ի ժայռ կանգուն են կեցեր: