ՎԱՆԵՑԻ ԿՏՐԻՃ
ՎԱՆԵՑԻ ԿՏՐԻՃ
Հազիվ լրացավ քսանմեկ տարիս,
Աղվամազ բուսավ, ախպեր ջան, երես ծնոտիս,
Թշերես կարմիր վարդեր կկաթի,
Ջիղերս ամուր, ախպեր ջան, ասես երկաթի։
Տվեք ինձ սարեր, սարեր կործանեմ,
Ծառը արմատով, ախպեր ջան, հողեն կհանեմ,
Սուր ակռաներով երկաթ կծամեմ,
Մեջս այդքան ուժ, ախպեր ջան, ասեք, ի՞նչ անեմ․․․
Թե մի օր զարթնի նորա վեհ հոգին,
Նա պարզ կցուցնե, ախպեր ջան, օսմանլի ագին,
Ո՛վ էր երկուսեն ստրուկ և կամ տեր
Ա՜խ, ե՞րբ պիտ թնդաք, ախպեր ջան, խեղճ հայի սրտեր։
Ինձ պես բյուրերով լի է Հայաստան,
Նրա սուրբ հողին, ախպեր ջան, լինեմ ես ղուրբան,
Կեցցե Քրիստափոր, Ռոստոմ, Զավարյան,
Եղան անմահ ջահակիրներ վեհ դաշնակցության:
Ներսիկ Իսպիրյան – Վանեցի Կտրիճ
Ջորջ Թութունջյան – Վանեցի Կտրիճ
Ջորջ Թութունջյան – Վանեցի Կտրիճ
Շահե Սեկայան – Վանեցի Կտրիճ
Եփրեմ – Վանեցի Կտրիճ