ՎԱԶԳԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՎԱԶԳԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայդուկ, մի՛ վախնար քրդի գնդակից,
Նա մահաբեր չէ քաջերիդ համար,
Քո «ջանֆեդայի» ահեղ անունից
Քիւրդը սոսկում է ինչպէս դիւահար։
Առէք հրացան ու ելէք հանդէս.
Տանջանքի մէջ է ձեր մայր հայրենիք։
Միթէ չէ՞ք լսում, նա կանչում է ձեզ,
«Օգնութիւն արի՛ք, հարաազատ որդիք»…
Ձեր հրացանը վրէժով լցրէք,
Ջարդեցէք թշնամուն, թշնամուն գազան.
Դուք ձեր մօր սիրուն զարկէք ու ընկէք,
Միայն թէ կեցցէ՜, կեցցէ՜ Հայաստան…
ՎԱԶԳԵՆ
Տիգրան Տերոյան, առավել հայտնի է Վազգեն մականվամբ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, բանաստեղծ։ Սկզբնապես անդամագրվել է Արմենական կուսակցությանը, ապա ՀՅԴ-ը։
Սովորել է Վանի Հայկազյան կենտրոնական վարժարանում։ 1893 թ. ազատագրական գործունեության համար ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո անցել է Սալմաստ (1895), այնտեղից Նիկոլ Դումանի 60-հոգանոց խմբի հետ՝ Վան ճանապարհին կռիվներ մղելով։ Նրա ջոկատում է գործել Օզանյան Անդրանիկը։ Մասնակցել է 1896 թվականի Վանի «մեծ դեպքին»։
Դեմ է եղել Խանասորի արշավանքին (1897)։ Գուրգենի խմբում կռվել է Սպահան լճի մոտ։ Խուսափել է մասնակի և վաղաժամ ընդհարումներից, ձգտել գաղտնորեն զինելով ժողովրդին՝ նախապատրաստել ընդհանուր ապստամբության։ Կազմել է ընդհանուր ապստամբության առաջին հրահանգը։ Կողմ է եղել հայ-ասորական մարտական զինակցությանը։
Զոհվել է Վանից ոչ հեռու գտնվող Կուռուբաշ գյուղի ջրաղացում, երբ թուրքերը պաշարել էին նրան և զինակից ընկերներ Արշակ Չալկադրյանին և Շատախցի Միքոյին։