ՎԵՐՑՈՒՔ ՏՂԵՐՔ
ՎԵՐՑՈՒՆՔ ՏՂԵՐՔ
Հեղինակ` Անդրանիկ սարկավագ Մանուկյան
Մըր անուշ Մշու դաշտ, ախ մնաց մալուլ,
Թուրքն էր կռապաշտ նրան վայելում,
Էրգրի կարոտով մեռան շատերը,
Ախ, դուման հագան Սասնո սարերը:
Կրկներգ
Վերցունք տղերք զհրացան,
Վերցունք տղերք զհրացան,
Վերցունք տղերք զհրացան,
Էրթաննք հասնինք Հայաստան:
Դավթի բերդի մեջ գտան ապաստան
Մեր ու մանուկներ օրեր անպաշտպան,
Սարեր ու ձորեր, էրգիր բովանդակ,
Հազար տուն ու շեն դարձան ավերակ:
Կրկներգ
Դրախտային վայր, հրաշք ժողովուրդ,
Ի՞նչ պատահեցավ, գաղթական դարձանք:
Տարոն աշխարհում վանքեր ավերակ,
Արյունով պատեց թեʹ լիճ, թեʹ գետակ:
Վերցունք զավետարան, խաչ,
Վերցունք զավետարան, խաչ,
Վերցունք զավետարան, խաչ,
Զենքով էրթանք մենք առաջ:
Աղասի Իսպիրյան, Ռուբեն Սասունցի – Վերցունք տղերք զհրացան
Անդրանիկ Մանուկյան – Վերցունք տղերք զհրացան
Անդրանիկ Մանուկյան – Վերցունք տղերք զհրացան