ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
Խոսք` Գալուստ Ալոյանի
Մշակումը` Գևորգ Կառվարենցի
Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը,
Ֆիդայիններ դաշնակցական վրիժառու գոռում են:
Սոսկաց քյուրդը, լեղապատառ մազրիկցին,
Չեր երազում ջնջվել իսպառ քաջ ֆեդայու գնդակից:
-Յաման Աստված, ֆիդան եկավ, ու՞ր փախչինք,-
Ասաց, որդուն կրծքին սեղմած, լեղապատառ քրդուհին:
-Մի վախենար, հանգիստ կեցիր, բաջի ջան,
Կանանց երբեք ձեռք տալու չէ վրեժխնդիր քաջ ֆիդան:
Մի ժամվա մեջ Մազրիկ ցեղը ջնջվեցավ,
Խանասորա կանաչ դաշտը, կարմիր գույնով ներկվեցավ:
Փչի շեփոր դեպ Արաուլ մենք թռչենք,
Դիրքեր բռնենք, գաթա, հալվա ձյունի ջրով ճաշակենք:
Մերթ կռվում է մերթ բարձրանում քաջ ֆիդան,
Եզակի է պատմության արշավանքի տեսարան:
Չկար Կարոն տխուր պատեց ամենքին,
Երանի է նրա հոգուն, որ զոհ դարձավ այդ կռվին:
Քեզ ենք հանձնում մեր քաջերը ով պաշտելի Արաուլ,
Կրծքիտ մեջ ամուր պահիր անմահ զոհերն հայրենու:
Հայեր հիշեք նվիրական այդ օրը,
Հուլիս ամսու քսանհինգին կատարեցեք մեր տոնը:
Արա Սահակյան – Խանասորի արշավանքը
Բաբին – Խանասորի արշավանքը
Ջորջ Թութունջյան – Խանասորի արշավանքը
Անհայտ կատարող – Խանասորի արշավանքը