ԽԵԼԱԳԱՐ ԸՆԿԵՐՆԵՐ
ԽԵԼԱԳԱՐ ԸՆԿԵՐՆԵՐ
Փառահեղ ոգիներ, անվեհեր հերոսներ ծնունդ առան Մասիսեն
Մասիսը ալևոր, վիրավոր վերքերով, իր ցավերով մենավոր,
Լցված զայրույթով անշեջ, լռությամբ ան կպատմե հայ ազգի անցյալը,
Սպիները դարավոր, որ պոկեց ան վրեժով
Պայթեցան ահավոր
Կրկներգ
Ծնունդ առին կտրիճներ, անզուգական ֆիդաներ,
Գաղափարի փարոսներ, Հայ պայքարի գնդակներ…
Երկաթյա բազուկներ, խելագար ընկերներ
Մեզ կկանչե Մռավ լեռ
Մռավը սգավոր, ծածկված ամպերով, արյունահեղ լանջերով
Ահազանգը երբ հնչեց հայդուկին մարտի կանչեց,եռագույնը ծածանվեց
Սրբազնագույն իդեալով ընկան քաջեր վիրավոր սուրբ հողը փրկելով։
Կրկներգ…
Մեզ կկանչեն կտրիճներ, անզուգական ֆիդաներ…
Քարակերտ շիրիմներ, երկնահաս կոթողներ քաջաց նշխար կպահեն,
Ով դու հայ քաջ զինվոր երդվիր քո պատվով
Փրկես հողդ արյունով
Ամահներու պանթեոնեն Եռաբլուրի բարձունքեն կճախրեն արծիվներ,
Կներշնչեն նորանոր սուրբ պայքարի հավատքով Մասիսի կարոտով
Կրկներգ
Պիտի քայլեն կտրիճներ արդարության մարտիկներ
Դաշնակցական ընկերներ, հայ պայքարի գնդակներ
Վիգեն Դիշգեկենյան – Խելագար ընկերներ