ԽՆՈՒՍԻՑ ԳԱԼՈՎ
ԽՆՈՒՍԻՑ ԳԱԼՈՎ
Հեղինակ` Աշուղ Ջիվանի
Խնուսից գալով հայ զինվորները քաջ,
Արյան դաշտից եկած և պարտաճանաչ,
Հին-հին վրեժներ առնել էր նոցա պահանջ.
Քաջի պես վազեցին թշնամու առաջ:
Մոտ թվով տասն և չորս և իրենք անվախ,
Ղեկավար Տիգրանն էր գործում էր անկախ,
Անմահ Մուշեղ, հերոս Շապուհ և Մելիք,
Համազասպ, Մարտիրոս կանգնած էին դիրք:
Թադոն ընտրեց Մոսո, Շապուհ և Մխիկ,
Անվանվեցին սրանք խմբեր թռուցիկ,
Խարբուխ թաղի դիրքերումը միշտ անքուն`
Այրեցին ջարդեցին անգութ մոլլի տուն:
Վրաստանի շքեղ Թիֆլիս քաղաքը,
Չեր ճանաչում կանխավ իրա որդոցը,
Երբ նրանք Մուղնու թաղում կանգնեցան,
Այն ժամանակ հայերը ուրախացան,
Թեպետ քաջ Մուշեղին նրանք զոհ տվին,
Բայց անգութ թշնամուն շուտով հաղթեցին,
Կլինեն ազատության գրավական,
Նրանք պատիվ բերին հայ դաշնակցության:
Գառնիկ Սարգսյան – Խնուսից գալով
Գառնիկ Սարգսյան – Խնուսից գալով
Սահակ Սահակյան – Խնուսից գալով