ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
Եկել է գարուն սոխակը սիրուն
Վարդի թփի տակ, Հայրիկ ջան, երգե հայրենիք:
Ծիծեռնակ, բազե, թռչունք համորեն,
Քաշում են միշտ ախ, Հայրիկ ջան, օտարաց երկրեն:
Կռունք մեր պանդուխտ իր բարձր դիրքով,
Փութա ձայն տալ մեզ, Հայրիկ ջան, հայրենյաց սիրով:
Վասպուրականի երիտասարդներ,
Եվ օրիորդներ, Հայրիկ ջան, սևեր են հագեր:
Պատանիք, մանկունք, օրիորդք, կուդանք,
Հայրիկ կանչելով, Հայրիկ ջան, քաշեն հառաչանք:
Մեր սիրտն ու հոգին քու հոգուդ ղուրբան,
Հրեշտակ հայ ազգի, Հայրիկ ջան, դարձիր Հայաստան:
Մեր սիրտն ու հոգին դու մորմոքեցիր,
Քաղցր ու անուշիկ, Հայրիկ ջան, թողիր գնացիր:
Բոսփորի ափեր, գիտեմ, չես սիրում,
Վարագա վանքիդ, Հայրիկ ջան, կարոտ ես քաշում:
Հրաժարական քարոզդ տվիր,
Խեղճուկ սրտերուս, Հայրիկ ջան, կրակ վառեցիր:
Իսկ երկուշաբթի, որ օրն էր Ավագ,
Ի սուրբ Հակոբեն, Հայրիկ ջան, դառնայիր Արագ:
Ուր որ ալ լինիս, ուր որ ալ երթաս,
Քու փայլուն ջահեդ, Հայրիկ ջան, մեզի լույս կուտաս
Եվրոպ ճանաչե քու բարձր արժանաիք,
Մինչ քու կարոտովդ, Հայրիկ ջան, կայրինք տոչորինք
Գառնիկ Սարգսյան – Խրիմյան Հայրիկ