ԶԱՎԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԶԱՎԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1907 թվին էր.ավաղ,
Ողբում էր աշխարքն մահը Գևորգի,
Սասուն էր եկել մի երիտաասարդ,
Շարունակելու մեծ գործը քաջի:
Եկել էր Զավեն, մի ջահել գործիչ,
Եղբայրացնելու հային ու քրդին,
Աշուն էր իջել Սասնա սարերին,
Մեր քաջ հայդուկներ իջան լեռներից:
Իր ղոլամներին առաջը գցած,
Արտոնք գյուղն եկավ քուրդ բեկը Խութա,
Հայերի կողքին Զավենն էր կանգնած,
Թարգման էին Սեյդոն, Զնդոն Արտոնքա:
Եկել էր քուրդը ախ ազնիվ Զավեն,
Անցել էր քրդից ահը Գևորգի,
Առաջվանը չէ, խարդախ են Զավեն,
Իսկ դու դաշինք ես ուզում կնքվի:
Դաշնագրից հետո մեջ բերին գինին,
Հարբած են Զնդոն ու Սեյդոն արդեն,
Անկոդին բացեց քուրդը բալաքցի,
Քնեցին Զնդոն,Նեյդոն ու Զավեն:
Դուք քաջ էիք գիտեի ախ ֆիդաիններ,
Բայց չէիք ճանաչում բեկին բալաքցի,
Դաշնագրերով չէ Զենքով է գիտեիք,
Բայց դավադրաբար նահատակվեցիք: