ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԸ
Զեյթունցիների Հիմնը
Խոսք՝ Հովհաննես Չաքրյանի
Երաժշտություն՝ Տիգրան Չուխաջյանի
Արևն ելավ, Զեյթունցինե՛ր,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր,
Դիմենք առաջ,
Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք,
Բռնավորին մեր վիզ պարզած։
Զեյթունցի ենք, մեր սփոփանք,
Էն պատերազմ և արշավանք,
Գնդակ, վառոդ, սուր, հրացան,
Խաղալիք են մեր հավիտյան։
Քանի թմրինք, բա՛վ է, եղբարք,
Շրջենք աչերս աջ ու ահյակ,
Շատ ստրուկներ եղան ազատ,
Միայն մենք ենք հլու հպատակ:
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մենք մեր շղթայք պատրաստեր ենք,
Ինչո՞ւ այժմ մենք չստիպենք,
Մեր գերողին կրելու զայն։
Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն,
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի՛ Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն։
Զէյթունցիներուն
Հրաբուխ մը ժայթքեց Զէյթունի վեհ կողերէն,
Սրբեց մուրը նախատինքի հայ ճակատներէն։
Քաջ Զէյթունցիք ձգեցին տուն, հպարտ ու վէս,
Զարկին թրքաց վատ խուժանը առիւծների պէս։
Հոն կանգնեցին սուրբ դրօշակ .արեամբ ներկեցին
Անոր վրայ Ազատութիւն կամ Մահ գրեցին։
Եւ Հայաստան վեց դարերու քնէն արթնցած,
Ծնելասէր հայ մայրերու «Մի՛ լաք» որոտաց։
Մահն ամէն տեղ մէկ է տղերք, վայ որ վատանամ,
Մեռէ՛ք յօժար, որ ‘րկութեան օրը մօտենայ,
Հապօ՛ն Ի զէն Զէյթունցիներս, ձեզ հետ թո՛ղ ըլլան
Մեծ Խաչակրին աչքն ու թեւեր ձեզ պատսպարած։
ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐ
ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐ
ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԳ
ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԳ