ԳԵՏԱՇԵՆ
ԳԵՏԱՇԵՆ
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Քաջերի ամրոց ես, իմ քա՛ջ Գետաշեն:
Կրկներգ…
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ՝ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Բայց դու կա՛ս, կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն:
Ջահելներ քիչ ունես, իմ քա՛ջ Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Քո ամեն մի կինը՝ մի ժայռ տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի, իմ քա՛ջ Գետաշեն:
Կրկներգ
Չորս կողմդ անդունդ է …
Դու պիտի մնաս ու պիտի դիմանաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ Գետաշեն:
Կրկներգ
Չորս կողմդ անդունդ է …
Ակունք — Գետաշեն
Արև անսամբլ- Գետաշեն
Արտուրո — Գետաշեն
Էթի Չխլյան — Գետաշեն
Գառնիկ Սարգսյան — Գետաշեն
Գրիգոր Համբարյան — Գետաշեն
Մանիկ Գրիգորյան — Գետաշեն
Մխիթար Քետչյան — Գետաշեն
Նունե Եսայան — Գետաշեն
Սահակ Սահակյան — Գետաշեն
Սահակ Սիսլյան — Գետաշեն
Գառնիկ Սարգսյան — Գետաշեն, Կարոտ, Հայ ֆիդայիններ, Պատերազմ եք գնում, Ելեք հայեր պայքարի