Գրիգոր Համբարյան
Գրիգոր Համբարյան
Գրիգոր Համբարյան (ծնվ.՝ Ախալցայի շրջան, Վրացական ԽՍՀ), հայ հայրենասիրական և ազգագրական երգերի կատարող։
Ծնվել է 1961թ փետրվարի 5-ին Ախալցխայի շրջանում, Վրացական ԽՍՀ։ Պապերը Ջավախք են եկել 1915 թվականին Կարինից, փրկվելով Մեծ Եղեռնից։
Ավելի քան 20 տարի զբաղվում է երգարվեստով։ Առավելապես հայտնի է որպես ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող «Գանձեր» համույթի մեներգիչ։ Համույթը հետագայում «Շարական» անվանվեց և Գրիգոր Համբարյանը սկսեց կատարել նաև հոգևոր երգեր։ Այժմ Աբովյանում գործող «Էրզրում» մանկական երգչախմբի ղեկավարն է։ Հանդես է գալիս ինչպես մենահամերգներով, այդպես էլ՝ մանկական երգչախմբի հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի ամբողջ տարածքում (այդ թվում Արցախում) և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։
Տեսնեմ Անին