ՍԵՐՈԲԻ ԵՎ ՍՈՍԵԻ ԵՐԳ
ՍՈՍԵԻ ԿԱՆՉԸ
Գնդակ որոտաց նոյեմբեր ամսուն,
Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե,
Զենք վեր առնեք քջություն հոս է,
Քո սիրած Սերոբի ընտրյալ օրն այս է:
Ձայն տվավ Սոսեն` Սերոբ ջան, հոս եմ,
Զինված, պատրաստված ձայնիդ կսպասեմ,
Քեզի հետ կռվելու, քո կողքիդ մեռնելու,
Ամեն օր, ամեն ժամ պատրաստ է Սոսեն:
Իսկ քո Սերոբը, կյանքիդ հատորը
Արյունով ներկեց Տալվորկա ձորը,
Առյուծի նայվացքով դիտում է բոլորը,
Հաղթական կռվի մեջ էր ամբողջ օրը:
Ախ Անդրանիկ կենսատու ընկեր,
Արդյոք այս պահին որ լեռն ես պարկել,
Գանգրահեր մազերով յերեստ ես ծածկել,
Հաղթական բազուկով մոսին ես գրկել
Հասի’ր Անդրանիկ, հասի’ր օգնության,
Սերոբ կզոհվի ի սեր ազգության,
Հասի’ր շուտ հասիր կտրիճ խմբերով,
Սերոբ կզոհվի իր զավակներով:
Արձակենք հրացան հեռուեն, մոտեն,
Թող վառվի սուլթան ելտզի գահեն,
Պարզենք դրոշակ մեր Դաշնակցության.
Կեցցե Քրիստափոր, Ռոստոմ, Զավարյան:
Գրիգոր Համբարյան – Սերոբի և Սոսեի երգը
Արա Սահակյան – Սերոբի և Սոսեի երգը
Գառնիկ Սարգսյան – Սերոբի և Սոսեի երգը
Հարութ Փամբուկչյան – Սերոբի և Սոսեի երգը
Ջորջ Թութունջյան – Սերոբի և Սոսեի երգը
Հովիկ Գրիգորյան – Սերոբի և Սոսեի երգը
Ժոզեֆ Կիրակոսյան – Սերոբի և Սոսեի երգը
Գառնիկ Սարգսյան – Սերոբի և Սոսեի երգը
Սահակ Սիսլյան – Սերոբի և Սոսեի երգը
Գառնիկ Սարգսյան – Սերոբի և Սոսեի երգը
Անհայտ կատարող – Սերոբի և Սոսեի երգը
Սամվել Երանյան – Սերոբի և Սոսեի երգը