ՈՎ ՈՐ ՔԱՋ Է
ՈՎ ՈՐ ՔԱՋ Է
ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԵՐԳԸ
Ով որ Քաջ է, ինչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ – պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրող թող գա:
Այս հինգ դար է` մեզ կսպանեն,
Բռնի կրոնքից մեզ կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:
Կռվենք, պարպենք ու վերջանանք,
Կամ զենքերով վերք տանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:
Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հա’յաստան,
Անսխալ խփողը թող գա:
Քարե հոգի երկաթե մարդ,
Հալածե թող վատը նամարդ,
Անվախ քարի տակ չոքողը,
Անսխալ խփողը թող գա:
Վերջապես մենք ունենք կռիվ,
Կռվով պիտ մաքրենք մեր հաշիվ,
Մեր հայրենյաց փառք ու պատիվ,
Սերոբ փաշին սիրող թող գա:
Գառնիկ Սարգսյան – Ով որ քաջ է
Գրիգոր Համբարյան – Ով որ քաջ է
Հովիկ Գրիգորյան – Ով որ քաջ է
Րաֆֆի Հակոբյան – Ով որ քաջ է
Սահակ Սահակյան – Ով որ քաջ է
Սամվել Երանյան – Ով որ քաջ է
Եփրեմ – Ով որ քաջ է