ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՌՎԵՆՔ
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՌՎԵՆՔ
Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք,
Ազգի կորուստը զենքով ետ խլենք,
Այսքան դառնացինք, ո՞վ է լսողը,
Մեզ ի՞նչ շահ բերեց արցունքի ծովը։
Այլևս չլանք և ոչ լաց լինենք,
Կրակված սրտով մեր գործը վարենք,
Անվեհեր քաջին այս է պատկանում,
Միշտ ազատ կռվել կռվի լայն դաշտում։
Մոլի է և երկչոտ թշամին թող լա,
Երբ հայ քաջի դեմ կռվի դուրս գուքա,
Մենք վախեցող չենք մահից – տանջանքից,
Եվ ոչ ալ թուրքի դաժան գնդակից։
Ամոթ այն հոր, որ չի մղում որդուն,
Որ ազգի սիրույն նա թափե արյուն
Ամոթ այն հային և բյուր նախատիք
Որ ազգի սիրույն չի գործում բարիք
Մկրտիչ Մկրտչյան – Մենք պետք է կռվենք
Գրիգոր Համբարյան – Մենք պետք է կռվենք
Մկրտիչ Մկրտչյան – Մենք պետք է կռվենք
Անհայտ կատարող – Մենք պետք է կռվենք (1)
Անհայտ կատարող – Մենք պետք է կռվենք (2)