ԱՆԴՐԱՆԻԿ
ԱՆԴՐԱՆԻԿ
Անդրանիկ Փաշան յուր ընկերներով,
Զինված պատրաստված մոսին զենքերով,
Անցավ սար ու ձոր յուր տասնյակներով,
Սասուն, Ախլաթ, Վան դարձան արյան ծով:
Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
Կռվում անվեհեր խրոխտ երգերով,
Վրեժ էր առնում` Հրայր յիշելով:
Դեհ, ելե´ք, տղերք, ժամանակն հասավ,
Հայդուկ Անդրանիկ մեզի կը սպասե,
Տարոն, Մուշ գավառ արյուն կհոսե,
Անդրանիկ Փաշան ձեզ կը խրախուսե:
Առավոտ կանուխ երբ որ արթնացան`
Չորսհազար դուշմանով պաշարված տեսան,
Նրանց դեմ երեսուն Քաջերով միայն,
Արձակ – համարձակ կռվել սկսան:
Անդոք, Ծովասար մոսիններն ուսին
Նորեն վանեցին դաժան թշնամուն,
Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը
Քաջ Անդրանիկին տվեցին ողջույն:
Մկրտիչ Մկրտչյան – Անդրանիկ
https://www.youtube.com/watch?v=oUr4bBdK3Lw