ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տեչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարե դար,
Հսկա լեռինք քեզ ապաստան Անրանիկ:
Քուրդ ու տաջիկ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը,
Չի ցամաքի մինչ հավիտյան Անդրանիկ:
Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցես հավետ դու անսասան Անդրանիկ:
Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր ցերեկ անդաղար,
Անհաղթ մնաս դու քաջ կռվի սիրահար,
Հայրենիքի տեր ու պաշտպան Անդրանիկ:
Գառնիկ Սարգսյան 2 — Անդրանիկ
Արա Կիրակոսյան — Անդրանիկ
Հովհաննես Բադալյան — Անդրանիկ
Հարութ Փամբուկչյան 1 — Անդրանիկ