ԱՐԻ ԶՈՐԱՎԱՐ
ԱՐԻ՛, ԶՈՐԱՎԱ՛Ր
Հեղինակ` Գուսան Հայկազուն
Ծածանվում են դրոշները ազգային,
Արև ծագեց Արարատի գագաթին,
Ցնծություն է. Հայաստանը ազգովի
Սպասում է իր Անդրանիկ զավակին:
Կրկներգ:
Ճիշտ ժամանակն է, արի, Զորավա՛ր,
Քեզ են սպասում քաջեր անհամար,
Դեպի Մուշ-Սասուն, դեպի Գանձասար,
Դեպի քաջ Զեյթուն, Մուսա լեռ մեզ տա՛ր:
Կրկնվում է պատմությունը հայ ազգի,
Անկախության շեմին ենք մենք բաղձալի,
Պատրաստ ենք և ունենք ուժեր հուսալի,
Առաջնորդնի՛ր, Հայոց արծի՛վ պանծալի:
Կրկներգ:
Ճիշտ ժամանակն է…
Ու երդվում ենք, քանզի ուրիշ ճար չկա,
Առաքելոց Մշո Սուրբ վանքը վկա,
Քո աճյունին հաղթանակներ տանք ընծա.
Փառքը միայն հաղթանակով ետ կգա:
Կրկներգ:
Ճիշտ ժամանակն է…
Ակունք – Զորավարի վերադարձը
Սամվել Երանյան – Զորավարի վերադարձը
Րաֆֆի Հալեպլյան – Զորավարի վերադարձը