ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Մեր բախտի ուռենի խոնարհվիր արցունքոտ,
Մոր նման շշնջա, գուրգուրիր դու սիրով,
Մեր կանչով թռիր` տունը արևոտ,
Օրորիր դու մեզ մեր բախտի հրով:
Անդարձից մենք տուն կճախրենք,
Մենք կգանք, մենք կգանք վիրավոր,
Մեր մանկաց երգերից կծաղկենք,
Ու կապրենք դարեր բյուրավոր:
Ինձ համար այդպես մի’ սգա,
Իմ կողքով լռությամբ մի’ անցիր,
Ցնծության օրեր դեռ կգան,
Մեր բախտի ուռենի, մի’ լացիր:
Դարձյալ արև է աշխարհում,
Մեր կանաչ ուռենի, դու ցնծա,
Թե անդարձ, հեռվում մնացիք,
Բայց դարձանք քո բախտին ընծա: