ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ
ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ
Բանտիս դռներն էին յոթը ելքերով, ելքերով,
Շենքն էր ամուր պատած երկաթ քարերով, քարերով:
Հանկարծ լսվավ դռներու ձայն ճռնչմամբ, ճռնչմամբ,
Ներս մղեցին կարգ մը զինվոր շառաչմամբ, շառաչմամբ:
Գիշերվնե ինձ հայտվեցավ բանտիս մեջ, բանտիս մեջ,
Անբաց աչոք չքնեցան մինչև վերջ, մինչև վերջ:
Առավոտյան արշալույսը ծագեցավ, ծագեցավ,
Մահվան յաֆթան կուրծքես ի վար կախվեցավ, կախվեցավ:
Առավոտյան առին տարին կախաղան, կախաղան,
Շուն թուրքերն ալ դիմաց կանգնած կխաղան, կխաղան:
Ու՞ր են արդյոք չկան ինձ մոտ անուշ մայր, անուշ հայր,
Լացեք հայեր, լացեք քաջեր ինձ համար, ինձ համար:
Ժամացույցս տվեք մորս, իմ մորս, իմ մորս,
Մի ըսեք թե Արամ կախվավ, այլ պանդուխտ է, այլ պանդուխտ է:
Ժամացույցս տվեք մորըս, վա~խ Արամ, վա~խ Արամ,
Հայրենիքիդ դուն զոհ գացիր, անվախ մտիր գերեզման:
Ահա կիջնեմ սև գերեզման գրկել հող, գրկել հող,
Ի հիշատակ իմ անունը մնա թող, մնա թող:
Ջորջ Թութունջյան – Արամ Արամյանին
Անհայտ կատարող – Արամ Արամյանին
Փոլ Բաղդադլյան – Արամ Արամյանին
ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆ
Արամ Արամյան (Աշոտ, Թաթուլ) (1870 , Կարին – 1899, Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ։
Հովասափյան ընտանիքի զավակ։ Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար։ 1888-1989 թթ. Թիֆլիսում մտել է հեղոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում։ Կարինում 1891 թվականին գաղափարական տարաձայնությունների պատճառով ահաբեկել է Խաչատուր Կերեքցյանիև։ Համագործակցել էՀրայրի հետ Կարսի ու Բասենի շրջաններում, ժողովուրդ զինելով և հեղափոխական խմբերի համար Կարս-Սասուն անցման կայաններ հաստատելով։ Թաթուլը եղել է Սասունի առաջին դաշնակցական գործիչը։ 1895 թվականին գործել է Տարոնում, 1896 թվականին՝ Կարսում, Բասեևում, Կարինում, կազմակերպել ֆիդայական խմբեր։
1899 թվականին մատնությամբ ձերբակալում են Բասենի Քեոփրիքեո գյուղի մեջ և օգոստոսի 21-ին կախաղան բարձրացնում։ Նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»