ԱՐՑԱԽԻ ԱՐԾԻՎ
ԱՐՑԱԽԻ ԱՐԾԻՎ
Աշուղ Ապա
Արցախի Արծիվ` տերը մայր հողի,
Գիշեր ու ցերեկ դու միշտ սավառնիր,
Անզոր են քո դեմ անձրև ու քամի,
Թող քո որոտից դողա թշնամին:
Մռավի պես հայր ունես,
Թարթառի պես հայր ունես,
Սուրբ Գանձասար և Ամարաս,
Հզոր լեռնաշխարհ ունես:
Արցախի արծիվ՝ սուրբ հողի պաշտպան,
Տարար հաղթանակ մարտերում դաժան,
Թող շուտով բացվի օրը ցնծության,
Որ հնչի վսեմ երգը հաղթական:
Մռավի պես հայր ունես,
Թարթառի պես հայր ունես,
Սուրբ Գանձասար և Ամարաս,
Հզոր լեռնաշխարհ ունես:
Րաֆֆի Հակոբյան – Արցախի Արծիվ