ԱՐՑԱԽԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻՆ
ԱՐՑԱԽԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻՆ
Այն ի՞նչ մայրեր են ձեզ ծնել, սնել,
Արցախ աշխարհի նոր ֆիդայիներ,
Որ ձեր նախնյաց պես չգիտեք քնել,
Չգիտեք զիջել ոսոխներին նեռ:
Կրկներգ…
Արդ Անդրանիկն է ձեզ հրամանում,
Խոսքը դարձրած հրեղեն ջահեր,
Չար դավաճանը հողն է ուրանում,
Իսկ քաջ ֆիդային իր կյանքը ջահել:
Ամեն մեկդ մի նոր Գևորգ Չաուշ,
Մի Աղբյուր Սերոբ ու քաջ Անդրանիկ,
Պայքարի ելաք՝ առած սուրբ դրոշ,
Որ ազատ ապրեն ազգ ու հայրենիք:
Կրկներգ…
Հանուն քաջ որդու և մոր միության,
Հանուն Արցախի և ողջ հայության
Բարձր պահեցեք ոգին ձեր արի,
Քաջ ֆիդայիներ Արցախ աշխարհի:
Կրկներգ…
Սահակ Սահակյան (տարբերակ 1) – Արցախի Ֆիդայիններին
Սահակ Սահակյան (տարբերակ 2) – Արցախի Ֆիդայիններին