ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐ
ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐ
Արցախի լեռներ բոլոր` ճամփաներ ոլոր-մոլոր
Ֆեդայիններ ելնում էին ազատության երգերով,
Ահա հասան Քարինտակին, ու Շուշին էլ իրենց վերին,
Ազատության մարտիկները անցան իրենց դիրքերին:
Ախ, ի՞նչ ասեմ էդ չար բախտին` մեզնից խլեց Բեկորին,
Ազատության, սիրույն համար կյանքը տվեց Արցախին
Լեռներ ձորեր կրակ տեղաց թշնամու հենակետին,
Շուշին ամբողջ գրավեցին, եռագույնն էլ պարզեցին:
Սև, մութ ամպեր խավարեցին թշնամու երկնակամար,
Հարյուրներով զոհ տվեցին` տեսակները անհամար,
Մարտիկներ, ախ մարտիկներ, Ղարաբաղի մարտիկներ,
Հայ տառերով պիտի գրվի ձեր ազատած գավառներ:
Շահե Սեկայան – Արցախի լեռներ