ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ
ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ
Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ,
Վրեժ մեր սրտում՝ գնում ենք առաջ:
Կրկներգ
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
Սարերից իջավ մի խումբ ձիավոր,
Նրանց մեջն էլ քաջ՝ Սերոբն ուխտավոր:
Կրկներգ
Ուսին յափնջի’ն, մեջքին պատրոնդա’շ,
Մոսենին գրկա’ծ գնու’մ են հառաջ:
Կրկներգ
Գևորգ Չաու’շն էր, ջահել ու ջիվան,
Ուներ մե˜ծ անուն Սարերու Ասլան:
Կրկներգ
Դե՛, կռվե՛ք տղերք, դե՛, կռվե՛ք քաջ-քաջ,
Ջարդե՛նք թշնամուն, գնանք միշտ առաջ:
Կրկներգ
Մի կողմեն Գալեն, Մառնիկա Պողեն ,
Զորքի մեջ ընկած անթիվ կքաղեն ։
Կրկներգ
Անդրանիկն էլ քաջ,ընկել էր առաջ,
Գոռում գոչում էր -Հայեր ջան, առա՜ջ։
Կրկներգ
Հարութ Փամբուկչյան – Արդյոք ովքեր են
Անհայտ կատարող – Արդյոք ովքեր են
Հովիկ Գրիգորյան – Արդյոք ովքեր են
Անհայտ կատարող – Արդյոք ովքեր են
Մի կողմեն Գալեն, Մառնիկա Պողեն ,
Զորքի մեջ ընկած անթիվ կքաղեն ։
Անդրանիկն էլ քաջ,ընկել էր առաջ,
Գոռում գոչում էր հայեր ջան առաջ։