ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Խոսք և երաժ. Գուսան Տոտիկ (Աշոտ Բեգոյան)
Անօրեն թուրքն է տիրել մայր հողին,
Ինչ սրտով պիտի մտնենք անկողին,
Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես:
Մռայլ գիշեր է նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում,
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու ես:
Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է դողում,
Ինչքան պետք լինի կկռվենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես:
Էլ հետ դարձ չկա կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ,
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էտ մեր հոգիգն են ախպերս ու ես:
Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնի սև օրը հայոց,
Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով ծիծաղով ախպերս ու ես:
Գուսան Տոտիկը գրել է այն երաժշտությունը, որը կատարում է Սահակ Սահակյանը
Սահակ Սահակյան – Ախպերս ու ես
Գառնիկ Սարգսյան – Ախպերս ու ես
Սևակ Ամրոյան – Ախպերս ու ես
Կարաոկե տարբերակ (Սևակ Ամրոյան) – Ախպերս ու ես
Սևակ Ամրոյան – Ախպերս ու ես