ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՎԱՌ ՍԵՐԸ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՎԱՌ ՍԵՐԸ
Ազատութեան այն վառ սէրը
Թունդ որոտաց իմ սրտում,
Իմ հայրենեաց սուրբ անունը,
Ինձ պատերազմ է կանչում։
Կրկներգ…
Ելէ՛ք, ելէ՛ք հայկազունք,
Ելէ՛ք Հայկայ զաւակունք,
Ելէ՛ք, ելէ՛ք հայ եղբարքներ
Առնէ՛նք մեր սուր նիզակներ։
Այս օրերը մեր քաջ կեանքին
Նուիրական թող լինին,
Ով սիրում է Ազատութիւն,
Թող չմոռնա Հայ անուն:
Կրկներգ…
Ահա՛ եղբարք, հա՛յ եղբայրներ,
Առէ՛ք զրահ, սուր, զէնքեր.
Մահը դաշտում Շաւարշանայ,
Մեզ հրաւէր կը կարդայ։
Կրկներգ…
Ա՜խ հայրենիք, սուրբ անունդ
Անշէջ վառ է իմ սրտում,
Մեր քաջ նախնյաց օրինակը
Մեզ պայքարի է կանչում։
Կրկներգ…
Ակունք – Ազատության այն վառ սերը