ԲԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ
ԲԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ
Խանասորն անցած բանակի ծիլեր
Սպասվում է ձեզ մի նոր փորձություն
Դումանի հոգին ձեզ հետ աներեր
Կբերի մեզ նոր մի մեծ հաղթություն
Կրկ.
Կեցցես հավիտյան բանակ հայկական
Պիտի հասնիս Վան, Կարին, Արդահան
Եվ մեր հաղթական ձայնը թող թնդա
Մեզ թիկունք դարձած սարում Վարագա:
Հայոց գնդերը կանգնած են ահա
Հաղթելու տենչը սրտներում պահած
Դաշնակցությունն է հզոր, աժդահա
Հայ կտրիճներին ապավեն կանգնած:
կրկ.
Հաղթես հավիտյան բանակ հայկական
Պիտի հասնիս Վան, Կարին, Արդահան
Եվ մեր հաղթական ձայնը թող թնդա
Մեզ թիկունք դարձած սարում Վարագա:
Անցել են արդեն օրերն արցունքի
Արդեն շատ մոտ է ժամը հաղթության
Վստահենք հզոր հայոց բռունցքին
Որ Արարատի գլխից կերևա:
կրկ
Կեցցես հավիտյան բանակ հայկական
Պիտի հասնիս Վան, Կարին, Արդահան
Եվ մեր հաղթական ձայնը թող թնդա
Մեզ թիկունք դարձած սարում Վարագա:
Սամվել Երանյան – Բանակ Հայկական