ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆ
ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆ
Երգ Բաբկեն Սյունու
Բանկ Օտոման գրաված է,
Դաշնակցության կոմիտեն,
Նրա մեջը լեցուցած է,
Պայթիչ, խորտակիչ ռումբով:
Ամեն հայ քաջ սպասում է,
Այդ սիրելի րոպեին,
Թե երբ պիտի նետվի ռումբը,
Որ խորտակվի թշնամին:
Ահա ինկավ պատուհանեն,
Մի կլորիկ ղումպարա*,
Հոն սարսեցավ Սուլթան Համիդ,
Եվ իր վատ Իզեթ փաշա:
Երբ այդ լուրը Համիդ լսեց,
Քովը կանչեց Նազըմը,
-Գնա, -ըսավ, -հանդարտեցուր,
Այդ խռովյալ հայերը:
Բանկ օտօման զետեղված է,
Բաբկեն Սյունի հարկին տակ,
Հոն զոհվեցավ Բաբկեն Սյունին,
Դաշնակցական վեհ հսկան:
Նրա անունը սարսեցուց,
Հարյուր հազար մուսուլման,
Նոցա Սուլթան Համիտ կոչված,
Իսլամ ազգի խալիֆան:
Ղումպարա – ձեռնառումբ
Սամվել Երանյան – Բանկ Օտոման
Ջորջ Թութունջյան – Բանկ Օտոման
Գառնիկ Սարգսյան – Բանկ Օտոման
ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ ԳՐԱՎՈՒՄ
Բանկ Օտոմանի գրավում կամ Բանկ Օտոմանի միջադեպ (օգոստոսի 14, 1896), 1894-1896 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն։ Կազմակերպիչներ՝ Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն:
Բուն գործողությունը
1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը և Եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։