ԲԵԿՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԲԵԿՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արցախյան լեռների արծիվ փառապանծ
Դաժան թշնամու դեմ վրեժով լցված
Փշրիր խորտակեցիր թուրք զինյալ շղթան,
Եղար Ղարաբաղյան անվեհեր հսկան:
Օմարի լեռնանցքում հրաշք գործեցիր,
Բազում թուրք զինվորներ գետին փռեցիր,
Ղարաբաղյան մարտիկ հսկա ահավոր,
Կռվեցիր քաջաբար` անունդ ԲԵԿՈՐ:
Հայ ազատամարտի երկնակամարում,
Աշոտ Ղուլյան տվին քեզ Բեկոր անուն
Մարմինդ լցված է բազում բեկորներ
Չեղավ ոչ մի բժիշկ վերքերդ բուժեն:
Մեր նվիրյալ ընկեր մարտիրոսվեցիր,
Հայ սուրբերի կողքին ընդմիշտ դասվեցիր,
Փառաբանված մարտիկ վեհ Դաշնակցության
Մեր օրերի համար լեգենդ մնացիր:
Ներսիկ Իսպիրյան – Բեկորի հիշատակին
ԲԵԿՈՐ
Ասկոլկա Բեկոր Աշոտ (իսկական անունը` Աշոտ Ղուլյան) ,
(1959-1992) Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր:
Աշոտ Հմայակի Ղուլյան (Օսկոլկա-Բեկոր)- ծնվել է Բաքվում, 1959 թվականի հոկտեմբերի 6-ին: 1975 թվականին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ և ավարտում է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուս. տարում թիվ 1 միջնակարգ (երեկոյան) դպրոցը: 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: 1985 թվականին ամուսանանում է: Ունի 3 որդի՝ Արթուր, Հմայակ, Բեկոր:
Աշոտը բազմարհեստ, ‹‹ոսկի ձեռքեր›› ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերը սպասվող պատերազմի նախերգանքն են, և առանց զենքի ազատության չես հասնի, ընկերների աջակցությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ երեք անգամ վիրավորվում է: Նրա ստեղծած առաջին զենքը 16-գծանի կարճափող հրացանն էր: Իսկ երբ հասել է պահը, նա գաղտնի զբաղվել է Արցախ զենքեր փոխադրելու գործով և կանգնել ֆիդայական շարժման ակունքներում:
Մարտական մկրտությունը ստացել է Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Իջևանի ուղղությունում, որտեղ թշնամին արդեն ոտնձգություն էր անում: Մինչ ‹‹բուն›› պատերազմական գործողությունների սկիզբը մասնակցել է հայդուկային պարտիզանական շատ գործողությունների: Հատկապես կարևոր դիվերսիոն գործողություն էր Քելբաջարում տեղակայված օմօնականներին ռազմական օգնություն տանող ադրբեջանական ռազմական շարասյան վրա հարձակումը և նրա գլխովին ոչնչացումը:
Շատ շատերից վաղ նա հանգեց այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել մշտական կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով և երկաթյա կարգապահությամբ:
1991թ., երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզը հենց իր ջոկատն էր: Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտերի մեծ մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեկլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն…
Ա.Ղուլյանն օժտված անձնավորություն էր՝ բնածին զինվորական, առաջամարտիկ, նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ:
Նրա հրամանատարական տաղանդը փայլեց հատկապես 1992թ. Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ. առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում հայկական գերյալ քաղաքը և սկիզբ դնում նրա ազատագրմանը:
1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ… Այս անգամ գնդակը մահացու էր, և նա հեռացավ՝ համալրելով հայոց սրբերի շարքը…
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է (հետմահու) ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի և ‹‹Ոսկե արծիվ›› շքանշաններով, արժանացել է ‹‹Արցախի հերոս›› կոչման:
Հայրենի հողի պաշտպանության սուրբ գործը, որի համար իր կյանքը զոհաբերեց Աշոտ Ղուլյանը, շարունակում են նրա մարտական ըներները: ԼՂՀ կենտրոնական պաշտպանության շրջանի առաջին գումարտակը, որն ստեղծվել է առաջին վաշտի բազայի վրա, այսօր կրում է Բեկորի անունը: Այստեղ է նա հոգեպես՝ որպես հուշ ու սրբություն, իսկ նրա հուշարձանը Ստեփանակերտում դարձել է ուխտավայր…
Աշոտ Ղուլյանի կենդանի ոգին սերունդներին հուշում է շարունակել ազատության պայքարը կորուսյալ պատմական հայրենիքի համար…
misht hajoghootun dzez dzer ays ashkhatankin
ke khndrem 4rd tan barern el avelaxnek
Մեր նվիրեալ ընկեր մարտիրոսվեցիր
Հայ սուրբերի կողքին ընդ միշտ դասվեցիր
Փառաբանված մարտիկ վեհ Դաշնակցության
Մեր օրերի համար լեգենտ մնացիր:
Շնորհակալ եմ որ ուղարկեցիր երգի բառերի մի հատվածը, հոգաչափ շնորհակալ եմ )))