ԴԱՐՁՅԱԼ ՓԱՅԼԵՑ
ԴԱՐՁՅԱԼ ՓԱՅԼԵՑ
Դարձյալ փայլեց Սասնո գլխին,
Ազատության դրոշակ,
Կեցցե Հայրենիք գոչելով,
Բարձրացրին աղաղակ:
Թնդաց, որոտաց ձայներից,
Ողջ աշխարհը Հայկական,
Խումբ – խումբ կգան հայ զավակներ,
Հայրենիքի օգնութեան:
Գուրդէն, Վահան, Հրայր-Դժոխք,
Քաջ Անդրանիկ ղեկավար,
Տալվորիկի լեռներումը,
Շրջում էին անդադար:
Սարսափեցին քիուրդ ցեղերը,
Մինչ պալատը Սուլթանի,
Հրամայեց շուտ կործանել,
Դիրքերը հայդուկների:
Ահա անգութ մեր թշնամին…
Սարսափելի տեսարան.—
«Ժամանակն է, վրէժ լուծել»,
Գոչեց ձայնը հայկական:
Կրակ տեղաց հայ քաջերի
Բնակավայր դիրքերից,
Կոտորվեցին թշնամիներ,
Ահռելի գնդակներից:
Անհայտ կատարող – Դարձյալ փայլեց
https://www.youtube.com/watch?v=gi3JmZYi2N0